1923 թվականի աշունն էր հավանաբար: Մեծ նավի վրա Ռուբեն Մամուլեանը մեկնում էր դեպի Ամերիկա: Սա մի խիզախ, թե՞արկածախնդիր քայլ էր իր կողմից: Նա Ամերիկայի մասին սկսել էր մտածել Մարկ Տվենի, Օ՛Հենրիի գործերը կարդալիս:
Գրետա Գարբոն խենթանում էր իր համար: Ես ասում էի՝ ամուսնացիր հետը՝ համաշխարհային զույգ կլինեք: Նա պատասխանում էր՝ «Մամա՛, ես դերասանուհու հետ չեմ ամուսնանա, նա շուտով կբաժանվի: